|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Օրերս Էրեբունի վարչական շրջանի աշխատակիցներն այցելել են Ազատամարտիների թիվ 87 եւ 89 շենքերի բակ ու սկսել քանդել բնակիչների կողմից հիմնված այգու ցանկապատը եւ արմատախիլ անել ծաղիկներն ու խաղողի վազերը:
Բնակիչները, մեղմ ասած, սթրես են տարել` տեսնելով, թե ինչպես են իրենց տասնյակ տարիների քրտինքով ստեղծվածը մեկ ժամում ոչնչացնում:
Խոսքը վերջերս մայրաքաղաքում մեկնարկած` բանջարաբոստանային տարածքների վերացման եւ դրանց փոխարեն ավելի քաղաքակիրթ կանաչ տարածքներ հիմնելու` Երեւանի քաղաքապետարանի ծրագրի մասին է: