|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Լեւոն Չուգասզյանի հեղինակությամբ լույս է տեսել «Արշակ Ֆեթվաճյան» գիրքը, որում ներկայացված է հայ նշանավոր նկարիչ Ֆեթվաճյանի կյանքն եւ գործունեությունը:
Աշխատության նպատակը մոռացության մատնված ազգային մեծ արվեստագետի գեղագիտական ժառանգությունը լուսաբանելն է եւ նրա կատարած նշանակալից դերը հայ գեղանկարչության եւ արվեստագիտության զարգացման գործում ցույց տալը:
Ֆեթվաճյանը ծնվել է Հայաստանում, սովորել` Թուրքիայում եւ Իտալիայում: Գեղանկարիչն իր կյանքի ընթացքում նկարել է` արձանագրելով ամեն ինչ: 1919 թ. հենց Ֆեթվաճյանն է եղել Հայաստանի Առաջին Հանրապետության դրամի և նամականիշի հեղինակը:
2009-ի սեպտեմբերին Հայաստանի ազգային պատկերասրահում կազմակերպվել է Ֆեթվաճյանի ծննդյան 145-ամյակին նվիրված` գեղանկարների և գրաֆիկական աշխատանքների ցուցահանդես: