|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Դաշնակցությունը կողմ է ամբողջական իշխանափոխության` Սերժ Սարգսյանն էլ հետը. այսօր հայտարարեց ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննեսյանը:
Բանախոսը, սակայն, նշեց, որ իշխանափոխության հասնելու համար ժողովուրդը պետք է հասկանա իր քվեի գինը, եւ որ ամեն ինչ կախարդական փայտիկով փոխել հնարավոր չէ: «Այսօրվա սոցիալ-տնտեսական քաղաքականությունը չի նպաստում ժողովրդի ինքնագիտակցության զարթոնքին։ Մենք այդ զարթոնքը պետք է այլ ճանապարհով ապահովենք։ Որո՞նք են այդ ճանապարհները` մենք դեռ չենք ասի»,- ասաց Վահան Հովհաննեսյանը` հավելելով, որ այդ մասին կխոսեն, երբ նախընտրական քարոզարշավն սկսվի:
Դաշնակցական գործիչը միայն հիշեցրեց «Քվեն ուժ է» շարժման մասին, որի նպատակը հենց ժողովրդի ուժերը համախմբելն է` ի նպաստ արդար ընտրությունների անցկացման: