|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննեսյանը նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը լավն է համարում, սակայն նշում է, որ դա ընդամենը ելույթ էր, որից երկու անհրաժեշտություն է բխում: «Առաջին` Հայաստանի իշխանությունները պարտավոր են երկրի ներսում ապահով թիկունք ունենալ ու հրաժարվել մոնոպոլիստական քաղաքականությունից։ Ժողովրդի կյանքը վատանում է, ինչ էլ` հրապարակվի կամ ասվի։ Այն ուղենիշները, որ նախանշված են նրա ելույթում կարող են իրականացվել արդար երկրում»,- ասաց նա` նշելով, որ իրենք չեն հավատում, որ իշխանություններն ընդունակ են դրան:
Վահան Հովհաննեսյանը նաեւ կարեւորեց արտաքին քաղաքականության մեջ փոփոխությունների իրականացումը, մասնավորապես` հայ-թուրքական արձանագրություններից ստորագրությունների հետկանչումը:
«Պետք էր իմաստուն գործել, եւ օգտագործել այն հնարավորությունը, որ տվել էր թուրքական խորհրդարանը` արձանագրություններն օրակարգից հանելով»,- ասաց նա: