|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Ներարգանդային պարույրը ոչ միայն պաշտպանում է անցանկալի հղիությունից, այն նաև կարող է պաշտպանել արգանդի վզիկի քաղցկեղից. տեղեկացնում է doctors.am-ը:
Գիտնականների միջազգային խումբը վերլուծել է 26 ուսումնասիրությունների արդյունքները, որոնք ներառում էին 20 հազար կնոջ տվյալներ 14 երկրներից: Պարզվել է, որ եթե կինն օգտագործում է պարույր, արգանդի վզիկի քաղցկեղ ունենալու հավանականությունը նվազում է 50 տոկոսով: Գիտնականները դեռևս չեն հայտնաբերել պարույրի և քաղցկեղի միջև առկա կապը:
«Հնարավոր է, որ պարույրը, լինելով օտար մարմին, խթանում է իմունային համակարգի պատասխանը: Սկսվում է բորբոքում, որը ճնշում է վարակը», - ասում է բժիշկ Հովարդ Ջոնսը` Վանդերբիլդի համալսարանի բժշկական դպրոցի գինեկոլոգիայի և մանկաբարձության ամբիոնի վարիչը: