|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.87 |
| EUR | ⚊ | € 416.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.6763 |
| GBP | ⚊ | £ 487.41 |
| GEL | ⚊ | ₾ 139.27 |
Երբ իշխանությունները լսում են, որ իրենք լավն են, փորձում են դառնալ լավը. սա հոգեբան Սամվել Խուդոյանի պատասխանն է այն հարցին, թե արժե՞, արդյոք, շատ խոսել ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված զորահանդեսի մասին:
Իսկ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի կարծիքով` զորահանդեսին հաճախ անդրադառնալը մի քանի դրական կողմեր ունի. նախ` մարդիկ մտածում են, որ Արցախի հարցն արդեն իսկ լուծված է, քանի որ կա երկու հզոր բանակ (ՀՀ եւ ԼՂՀ բանակները), որոնք կարող են պաշտպանել երկրի տարածքային ամբողջականությունը:
Մյուս կողմից` հզոր բանակի վերաբերյալ հրապարակումները կարեւոր են արտաքին լսարանի համար: «Մենք տուրիստներ ենք ընդունում, իսկ տուրիստը չի գա մի երկիր, որը չի կարողանում իրեն պաշտպանել: Ներդրողները երբեք ներդրումներ չեն անի մի երկրում, որտեղ կարող է պատերազմ լինել»,- ասաց սոցիոլոգը: