|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Երեկ Երեւանի Աճառյան փողոցում` Առինջ տանող ճանապարհին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել:
ԱԻՆ փրկարարական ծառայությունից տեղեկացնում են, որ իրար են բախվել թիվ 261 երթուղու «ԳԱԶել» մակնիշի 0911 Լ պետհամարանիշով և «Մարկիզա» տաքսի ծառայության «Ռենո» մակնիշի Տ 1730 պետհամարանիշով ավտոմեքենաները:
Վթարի հետեւանքով տաքսու վարորդ, 1957 թվականին ծնված Աշոտ Մինասյանը տեղում մահացել է: Իսկ 6 ուղեւորներ` 1990 թվականին ծնված Արթուր Հայրապետյանը,1971 թվականին ծնված Գայանե Խաչատրյանը, 1975 թվականին ծնված Գեղամ Աբելյանը, 1968 թվականին ծնված Գրետա Ալեքսանյանը, 1961 թվականին ծնված Սերգեյ Ադիլյանը և 1971թվականին ծնված Գոհար Ալեքսանյանը, տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են« Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Տուժածների առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության: