|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Իռլանդացի Մայքլ Ֆահերթիին հայտանաբերել են Գալվեյի իր բնակարանում` բերանքսիվայր ընկած: 76-ամյա տղամարդու մարմինն այրված է եղել, իսկ տան իրերը` ոչ:
Ինչպես տեղեկացնում է «Թելեգրաֆը», գործը վարող քննիչն ասել է, որ 25 տարվա գործունեության ընթացքում ինքը նման բան չի տեսել. փորձագետները կարծում են, որ մարդն ինքաբռնկվել է ինչ-որ ներքին քիմիական ռեակցիաների հետեւանքով` առանց որեւէ արտաքին բռնկվող աղբյուրի:
Դեպքը հետաքննվում է, մասնագետները փորձում են ճշտել ինքնաբռնկման պատճառները:
Մարդկանց ինքնաբռնկման հարյուրավոր դեպքերի մասին, 300 տարվա կտրվածքով, տեղեկություններ կան, սակայն դրանցից մի քանիսն են միայն փորձագետների կողմից ուսումնասիրվել: