|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Թել Ավիվի համալսարանի մասնագետները պարզել են, որ դարչինի մեջ առկա Ceppt կոչվող նյութը, որը դանդաղեցնում է Ալցհեյմերի հիվանդության զարգացումը. տեղեկացնում է NEWSru.co.il կայքը:
Ըստ հետազոտությունների` Ceppt-ը դանդաղեցնում է վիրուսի թաղանթի ակտիվությունը, բացի այդ` թույլ չի տալիս, որ զարգանա ամիլոիդ սպիտակուցը: Հետազոտությունն իրականացվել է լաբորատոր կենդանիների վրա: 4 ամիս շարունակ ջրին խառնված դարչին են տվել մկներին, որոնց մեջ նախապես ակտիվացվել է Ալցհեյմերի հիվանդություն առաջացնող ամիլոիդ սպիտակուցը: Սահմանված ժամանակն անցնելուց հետո՝ մկները սկսել են ակտիվանալ: Սա վկայում է, որ սպիտակուցի կուտակումն ուղեղում դադարել է:
Ի դեպ, դարչինը կողմնակի ազդեցություններ չունի: