|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Նյու Յորքում` 2001 թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների վայրի մոտակայքում, իսլամական մշակութային կենտրոն է բացվել. տեղեկացնում է BBC-ն:
Կենտրոնի բացման շուրջ վեճերը շարունակվում են արդեն մեկ տարի, եւ թեեւ նյույորքցիների մոտ 70 տոկոսը դեմ է եղել դրան, այն երեկ բացել է իր դռները, որում, բացի մզկիթից ու լսարաններից, գործելու են նաեւ մարզադահլիճ, հանգստավայր եւ զվարճանքների կենտրոն: Ի դեպ, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր աջակցություն է ցուցաբերել այդ նախաձեռնությանը:
Կենտրոնի բացման արարողությանը նախորդել է «Նյու Յորքի երեխաները» ցուցահանդեսը` նվիրված քաղաք ներգաղթածների երեխաներին, նաեւ արեւելյան գործիքների նվագախմբի համերգը: