|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Սեպտեմբերի 22-ին` ժամը 00.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ որովայնի կտրած-ծակած թափանցող վնասվածքով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Նշավան գյուղի մի բնակիչ:
Ինչպես տեղեկացնում է ոստիկանության պաշտոնական կայքը, պարզվել է, որ սեպտեմբերի 21-ին` ժամը 23.00-ի սահմաններում, ՎԱԶ-2107 մակնիշի ավտոմեքենան Բուրաստան-Բյուրավան ճանապարհին բախվել է BMW մակնիշի ավտոմեքենայի: Վարորդները վիճաբանել են, որի ընթացքում նրանցից մեկը խորովածի շամփուրով հարվածել է մյուսին, պատճառել վնասվածք, ապա ներկայացել է բաժին: Կատարվում է նախաքննություն: