|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Forbes ամսագիրը հրապարակել է ԱՄՆ ամենահարուստ մարդկանց ցուցակը:
Լավագույն տասնյակը գլխավորում է Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը: Նրա կարողությունը 59 միլիարդ ԱՄՆ դոլար է:
Երկրորդ հորիզոնականում է ֆինանսիստ Ուորեն Բաֆեթը, որի կարողություն 39 միլիարդ ԱՄՆ դոլար: Նա անցյալ տարի առաջինն էր, սակայն այս տարի, կորցնելով 6 մլրդ դոլար, հայտնվել է երկրորդ տեղում:
Երրորդ հորիզոնականում է Oracle ընկերության հիմնադիր Լարի Էլիսոնը` 33 միլիարդ դոլարի կարողությամբ:
Տասնյակում տեղ է զբաղեցրել նաև հայտնի ներդրող Ջորջ Սորոսը, որն այս պահին ունի 22 մլրդ դոլար: Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկենբերգը հայտնվել է 14-րդ տեղում` 17.5 միլիարդով, Apple ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսը` 39-րդ տեղում` 7 միլիարդ ԱՄՆ դոլարով: Հայազգի մեծահարուստ եւ բարերար Քըրք Քըրքորյանը գտնվում է 117-րդ տեղում: Նրա կարողությունը 3 միլիարդ ԱՄՆ դոլար է: