|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանից լրագրողներն այսօր հետաքրքրվեցին, թե ինչպե՞ս է նա վերաբերվում այն հանգամանքին, որ անկախության 20-ամյակի զորահանդեսին մասնակցելու է նաեւ Հայաստանում գտնվող ռուսական ռազմակայանի ստորաբաժանումը, եւ արդյո՞ք, նրա կարծիքով, դա նսեմացուցիչ չէ Հայաստանի համար:
«Այսինքն` դուք գտնում եք, որ իրենք պաշտպանում են մեր անվտանգությունը, դա նսեմացուցիչ չէ, բայց եթե զորախումբն անցնի, դա նսեմացուցի՞չ է»,- տարակուսեց Զոհրաբյանը:
Ըստ նրա` դա նորմալ երեւույթ է, որովհետեւ Հայաստանում կա ռուսական ռազմակայան, եւ մենք նրանց հետ ունենք պայմանագիր:
«Մենք հասարակությանը եւ աշխարհին ցույց ենք տալիս մեր անվտանգությունն ապահովող զինատեսակներն ու զորքը, դրա մեջ մտնում է նաեւ ռուսական ռազմաբազան իր ստորաբաժանումով: Ես այստեղ որեւէ արտառոց երեւույթ չեմ տեսնում, որ ռուսական մի փոքր ստորաբաժանում երթին մասնակցի, որովհետեւ իրենք, ի վերջո, նաեւ պատասխանատու են մեր անվտանգության համար»,- հավելեց պատգամավորը: