|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Կիրակի առավոտյան Մոսկվայի հարավ-արեւլքի աղբարկղերից մեկում հայտնաբերվել է 40-ամյա Սերգեյ Ավանեսյանի կիսաայրված դիակը:
Ինչպես տեղեկացնում է Новости գործակալությունը, նախնական տվյալներով` հանցագործներին հարկավոր է եղել նրա Volkswagen Golf մեքենան, որը հետագայում հայտնաբերվել է նույն թաղամասում:
Մահացածի ինքնությունը բացահայտելուց հետո ոստիկանները պարզել են, որ նա տաքսիստ է եղել, ընդ որում` տղամարդու անհետացման մասին մեկ օր առաջ ոստիկանությանը տեղեկացրել են նրա հարազատները:
Ավանեսյանին նախ դանակահարել են, ապա այրել աղբարկղում. մարմնի 80 տոկոսն այրված է:
Ավելի ուշ Մոսկվայի ոստիկանությունը ձերբակալել է 3 կասկածյալի: Նրանք Ռուսաստանի տարբեր շրջանների բնակիչներ են, իսկ Մոսկվա են եկել աշխատանք փնտրելու: