|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Լի Հադվինը տառապում է լուսնոտության տարօրինակ դրսևորմամբ. նա քնած ժամանակ նկարում է: Առավոտյան, սակայն, նա չի հիշում դա և, առհասարակ, ոչ մի հետաքրքրություն չի տածում արվեստի նկատմամբ. տեղեկացնում է Doctors.am-ը:
Հադվինի մոտ լուսնոտությունը նկատվել է 4 տարեկանում: Սկզբում նա պարզապես մահճակալից բարձրանում էր ու սկսում պատահական առարկաների վրա նկարել: Դա դժվար էր նկար անվանել: Սակայն 15-16 տարեկանում իրավիճակը փոխվեց. աբստրակտ ու անհասկանալի խզբզանքներին փոխարինելու եկան իրական պատկերները: Ժամանակի ընթացքում դրանք ավելի կատարյալ էին դառնում: Այս հարցը լուծելու համար տղամարդը նույնիսկ դիմել էր բժիշկների, սակայն նրանք ի վիճակի չեղան դա բացատրել: Նրա ստեղծագործության մասին նույնիսկ վավերագրական ֆիլմեր են նկարահանվել:
Լին նկարում է ոչ ամեն գիշեր: Դա նրանից կախված չէ, հաճախ ստեղծագործելուն նրան մղում է ալկոհոլը: Այժմ նրա աշխատանքներով հետաքրքրվում են ոչ միայն բժիշկները, այլև ցուցասրահները: