|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Հայաստանում շուրջ 21000 բազմաբնակարան շենքեր կան, դրանց զգալի մասը խրուշչովյան տարիներին են կառուցվել: Ֆիզիկական մաշվածության աստիճանը բավական բարձր է, եւ դրանք վթարային դառնալու լուրջ խնդիր ունեն: Այսօր կառավարության նիստի ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Նա նշեց, որ, ավարտելով աղետի գոտու բնակարանային շինարարության ծրագիրը, կառավարությունը 2012թ. ձեռնամուխ կլինի նոր ծրագրի իրականացմանը եւ ամեն տարի գումարներ կհատկացնի բազմաբնակարան շենքերի խնդիրները լուծելու համար:
«Մենք բոլոր հնարավոր գործիքները պետք է օգտագործենք այս խնդիրը լուծելու համար: Այս փուլում լուծեցինք անօթեւանների խնդիրը, բայց երկրորդ փուլում մեր ուշադրության կենտրոնում հայտնվելու են սոցիալապես անապահով ընտանիքները, որոնք ունեն նման խնդիրներ»,- նշեց վարչապետը: