|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի դեմ խափանման միջոցը` կալանքը, փոխել-չփոխելը ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի որոշելիքը չէ:
«Տիգրան Առաքելյանի խափանման միջոց փոխողը ես չեմ, էն նախկինների միջոցները որ փոխել են, ինձ առանձնապես չեն էլ հարցրել, իմ կարծիքը չեն իմացել»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ոստիկանապետը: Նա նշեց նաեւ, որ ՀԱԿ ակտիվիստի նկատմամբ որեւէ բռնություն չի կիրառվել, նրան «մատով դիպչող» էլ չկա:
Դիտարկմանը, թե Տ. Առաքելյանի խափանման միջոցի փոփոխությունից «մի ամբողջ քաղաքական պրոցես է կախված», Ա. Սարգսյանը պատասխանեց. «Ոչ մի քաղաքական պրոցես դրանից կախված չէ, սովորական քաղաքական շահարկումներ են»:
Ոստիկանապետը նշեց, որ Տիգրան Առաքելյանը հանցագործություն է կատարել եւ պետք է դրա համար պատասխան տա, ինչպեսեւ մյուս բոլոր հանցագործություն կատարողները: Եվ նրա արած քայլը քաղաքական որեւէ տարր չի պարունակում: