|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հայրապետյանն, օրինակ, ԱԺ վերջին 3 նստաշրջաններին (2010թ. գարնանային եւ աշնանային նստաշրջաններ, 2011-ի գարնանային նստաշրջան) 708 քվեարկություններից ոչ մեկին չի մասնակցել: Սարգսյանը 708-ից մասնակցել է 31-ին, Ալեքսանյանը` 41-ին: Այս բացակայությունները ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը համարել է հարգելի, որովհետեւ պատգամավորները բժշկի տեղեկանքներ են բերել:
Այս պարագայում կարծում ենք, ժամանակն է, որ նրանք հաշմանդամության կարգ էլ հանեն, որովհետեւ այսքան ժամանակ անաշխատունակ լինելու համար, ինչպես մասնագետներն են պնդում, հարկավոր է տառապել լուրջ հիվանդությամբ, օրինակ, խրոնիկ ցիստիտով, դիֆուզ կարդիոսկլերոզով եւ այլն: Կարծում ենք նաեւ` անհրաժեշտ է պատգամավորներին ֆինանսապես աջակցել, որ նրանք պատշաճ բուժման կուրս անցնեն: