|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Դժվարին պայքարում` 4 ժամ 10 րոպեում, Ջոկովիչը 4 սեթերի արդյունքում` 6/2, 6/4, 6/7(3), 6/1 հաշվով պարտության մատնեց Նադալին: Ջոկովիչը ֆիզիկապես հիանալի էր պատրաստված: Այս թենիսիտը վերջին մի քանի մրցաշարերում, անկախ արդյունքից, արագություն և ուժ է ցույց տալիս, որն էլ ենթադրում է դիմացկունություն, նա չի հոգնում և նրա հարվածները չեն կորցնում կտրուկությունը:
Հարկ է նշել, որ Նադալ-Ջոկովիչ դիմակայությունը երբեք էլ հարթ չի եղել իսպանացու համար, իսկ տեխնիկապես և տակտիկական հնարքներով միայն Ռոջեր Ֆեդերերը նրան կարողացավ հեռացնել ճանապարհից Ռոլան Գարոսում:
Բաց առաջնության պատմության մեջ Նովակը դարձավ 6-րդ թենիսիստը, ում հաջողվել է 3 տիտղոս նվաճել մեկ մրցաշրջանում` Australian Open, Ուիմբլդոն և US Open:
Հավելենք, որ եթե սերբ թենիսիստը կարողանա հաղթել հաջորդ Ռոլան Գարոսը, նրան կշնորհվի «Մեծ սաղավարտը»:
Լուսանկարները և տեսանյութը տե'ս Haysport.am-ում: