|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ջրիմուռները հումք կդառնան պրոթեզների պատրաստման համար: Ըստ ավստրալացի գիտնականների` նոր տեխնոլոգիան հնարավորություն կտան էապես նվազեցնել այն բարդությունների առաջացման հավանականությունը, որոնք կապված են, օրինակ, կոնքազդրային հոդերի կամ սրտի փականների պրոթեզավորումից հետո վարակի զարգացման հետ. տեղեկացնում է Doctors.am-ը:
Բավարար կլինի միայն փոխպատվաստվող մասի մակերևույթը պատել այնպիսի նյութով, որը ստացվում է Delisea pulchra ծովային ջրիմուռից: Ինչպես բացահայտել են Սիդնեյի աչքի հետազոտության և տեխնոլոգիաների կենտրոնի գիտնականները, այդ նյութը, որը ստացել է ֆուրանոններ անվանումը, 90 տոկոսով վերացրել է էպիդերմալ ստաֆիլոկոկը, որով պատված է եղել պլաստիկե մակերևույթը: Նրանք նաև ցուցաբերել են բարձր ակտիվություն ոսկեգույն ստաֆիլոկոկի դեմ, ներառյալ` դրա մետիցիլինակայուն շտամների դեմ, որոնք մեծ խնդիր են բժշկության մեջ: