|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ռուսաստանցիների կեսից ավելին` 54 տոկոսը, համոզված է, որ դեկտեմբերին Ռուսաստանում ոչ թե ընտրություններ, այլ ընտրությունների իմիտացիա է լինելու: Մարդիկ կարծում են, որ Պետդումայի պատգամավորական տեղերը բաշխվելու են իշխանությունների կողմից:
«Լավանդա» սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնն իր ուսումնասիրությունը կատարել է օգոստոսի 19-23-ը 600 հոգու շրջանում` 130 բնակավայրում: Ուսումնասիրության սխալականությունը չի գերազանցում 3.4 տոկոսը:
Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», հարցվածներից յուրաքանչյուր երկրորդը կանխատեսում է, որ նախընտրական փուլում կիրառվելու են «կեղտոտ մեթոդներ»` հնարավորինս շատ ձայներ ստանալու համար:
Հարցվածների 62 տոկոսն էլ վստահ է, որ մանիպուլյացիաներ եւ լցոնումներ են լինելու ընտրությունների ժամանակ:
Արդար եւ ազնիվ ընտրությունների հույս ունի հարցվածների ընդամենը 32 տոկոսը: Իսկ 14 տոկոսը վստահ է, որ ոչ մի խախտում չի լինելու: