|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Սեպտեմբերի 10-ին ԱՄՆ Ռոդ Այլընդ նահանգի Պրովիդենս քաղաքում տեղի է ունեցել ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված` «Ողջույն, Հայաստան» համերգը, որին ներկա են եղել սենատոր Շելդոն Վայթհաուզը, Ռոդ Այլընդի քաղաքապետերը, մունիցիպալ իշխանության և հայ համայնքի ներկայացուցիչներ:
Համերգն անցկացվել է ՄԱԿ-ում և ԱՄՆ-ում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների հովանու ներքո: Որպես օրվա բանախոս` ելույթով հանդես է եկել ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Կարեն Նազարյանը. տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունը:
Նա նշել է, որ Ցեղասպանության ճանաչումը և կանխարգելումը, տարածաշրջանային խաղաղության պահպանումը Հայաստանի համար կարևորագույն խնդիրներ են, որոնց լուծման հարցում էական է գործընկեր պետությունների հետ բազմակողմանի համագործակցությունը: Դեսպանն անդրադարձել է նաեւ 2001թ. սեպտեմբերի 11-ին Նյու Յորքում տեղի ունեցած ողբերգությանը:
Ռոդ Այլընդի ֆիլհարմոնիայի սիմֆոնիկ նվագախմբի և նահանգի հայ համայնքի երգչախմբի կատարմամբ հնչել են Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, Սամուել Վարդի և այլոց ստեղծագործությունները: