|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Բրիտանիայի ոստիկանությունը փրկել է 24 մարդու, ովքեր Լոնդոնից 15 կմ հյուսիս գտնվող Բեդֆորդշիր բնակավայրում ստրկության մեջ են եղել. հաղորդում է BBC-ն:
Նրանց մի մասը ազատությունից զրկված է եղել ավելի քան 15 տարի: Ոստիկանության աշխատկիցն ասել է, որ այս մարդիկ կորցրել են կապը իրականության հետ եւ այժմ հասարակությանն ինտեգրվելու խնդիր ունեն: Նա նաեւ նշել է, թե ստրուկներին պահել են սարսափելի վատ պայմաններում:
Նախկին ստրուկների մեջ եղել են թե' Բրիտանիայի, թե' եվրոպական այլ երկրների քաղաքացիներ:
Ստրկացնելու մեղադրանքով կալանավորվել են չորս տղամարդ եւ մեկ կին: