|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Ստամբուլի «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանությունից հետո Պոլսո պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Մեթյու Բրայզայի հետ հանդիպման ժամանակ մտավախություն է հայտնել, որ ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունումը կարող է հանգեցնել թուրքահայերի նկատմամբ բռնությունների. ասվում է Ստամբուլում ԱՄՆ հյուպատոս Դեբորա Ջոնսի` 2007-ի փետրվարի 23-ով թվագրվող հաղորդագրության մեջ, որը գաղտնազերծել է WikiLeaks-ը:
Պատրիարքը միաժամանակ նշել է, որ «1915-ի ողբերգությունը պետք է քննարկվի տարբեր հարթություններում` քաղաքական գործիչների, պատմաբանների, դիվանագետների ու սոցիոլոգների կողմից»:Իր մեկնաբանություններում Դեբորա Ջոնսը նշում է, որ Պոլսո Հայոց պատրիարքը պաշտպանում է իր համայնքի շահերը` ընդգծելով, որ Թուրքիայում ազգային փոքրամասնությունները սկզբում դե յուրե, իսկ հիմա նաեւ դե ֆակտո կրում են երկրորդ տեսակի քաղաքացիների պիտակը: