|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Այս տարվա նոյեմբերին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կայանալու է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի, Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի եւ Վրաց եկեղեցու հոգեւոր առաջնորդ Իլյա Բ-ի հանդիպումը. տեղեկացնում են ռուսական ԶԼՄ-ները:
Սակայն փորձագետները անհավանական են համարում, որ վերջին իրադարձություններից հետո Իլյա Բ-ն ցանկություն կունենա այցելել Հայաստան:
Ինչ վերաբերում է Ռուս եկեղեցու հովվապետին, ապա դա լիովին հնարավոր է:
Ի դեպ, հանդիպման մասին տեղեկությունը հաստատել է նաեւ հայտնի ռուս երաժիշտ եւ երգահան Ալեքսանդր Շուլգինը, որին պատրիարք Կիրիլն անձնական հրավեր է արել՝ միանալ իրենց ուղեւորությանը: