|
Փոխարժեքներ
09 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
Այսօր սկսվել է սեպտեմբերի 18-ին Արցախում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեաթերթիկների տպագրությունը. տեղեկանում է ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքը։:
Հանձնաժողովը ընտրությունների վերջին պատրաստությունն է տեսնում. արդեն ավարտվել է Ստեփանակերտում եւ շրջաններում տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների ուսուցումը։ ԿԸՀ նախագահ Ռաշիդ Պետրոսյանի հավաստմամբ՝ ՏԻՄ ընտրությունների համար կազմավորված բոլոր ՏԸՀ-ները համալրված են որակավորում ստացած անդամներով, առկա են բոլոր պայմանները ընտրությունները պատշաճ մակարդակով եւ ընտրական օրենսդրության պահանջներին համապատասխան անցկացնելու համար։
Ճշտումներ են կատարվել նաեւ ընտրացուցակներում։ ԿԸՀ նախագահի խոսքերով` նախորդ տարիների համեմատ, անճշտությունները մեծ թիվ չեն կազմի։ Այսօրվանից ընտրացուցակները կփակցվեն տեղամասային կենտրոններում: