|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում տեղի է ունեցել ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված` «Հայկական փառատոն Ցյուրիխում» միջոցառումը. տեղեկացնում է ՀՀ մշակույթի նախարարությունը:
Միջոցառմանը մասնակցել են Երևանի մնջախաղի պետական թատրոնը, «Արմենոիդս» երաժշտական նախագիծը, նկարիչներ Ագնես Ավագյանն ու Մերի Ուոտչերը:
Միջոցառման հանդիսավոր բացումը տեղի է ունեցել «Ուիտիկոն» համալիրի ճեմասրահում, ուր ներկայացված են եղել նկարիչների աշխատանքները, ինչպես նաև ներկայացվել է Մնջախաղի պետական թատրոնի և «Արմենոիդս» խմբի համատեղ «Հայկական այբուբեն» նախագիծը` կենդանի երաժշտության նվագակցությամբ:
Իսկ «Վոլկհաուզ» սրահում տեղի է ունեցել «Արմենոիդս» երաժշտական նախագծի համերգը, որի ընթացքում հնչել են երաժշտախմբի լավագույն և ունկնդրի կողմից սիրված ստեղծագործությունները: