|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հայաստանում չկան հստակ վիճակագրական տվյալներ , թե նոր 2011-2012 ուսումնական տարվա սկզբից քանի երեխա դպրոց չի հաճախել:
Հասարակական կազմակերպություններն ահազանգում են, որ այդ թիվը մտահոգիչ է: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներով նախորդ՝ 2010-2011 ուստարում դպրոց չի հաճախել 5 914 երեխա: Նրանցից 1656-ը ցանկություն չեն ունեցել դպրոց հաճախել, իսկ 110-ը` սոցիալ-տնտեսական վատ պայմանների պատճառով: 221 երեխայի դպրոց չեն ուղարկել ծնողները, 95-ը դպրոց չեն գնացել լսողական, տեսողական, մտավոր թերզարգացման եւ այլ պատճառներով:
ՀԿ-ները նաեւ բարձրաձայնում են, որ ներկայումս կա մի նոր երեւույթ, երբ երեխան կարող է գրանցվել կրթօջախում, բայց իրականում չհաճախել: