|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Իրանական «Սանաթ Նաֆթ» ակումբում հանդես եկող Լևոն Պաչաջյանը haysport.am-ի հետ զրույցում կարծիք է հայտնել այսօր երեկոյան կայանալիք` Եվրո-2012-ի ընտրական փուլի Սլովակիա-Հայաստան խաղի վերաբերյալ` ասելով, որ բոլոր նախադրյալները կան հաղթելու համար:
«Եթե հաշվի առնենք, այն փաստը, որ այս խաղի նշանակությունը շատ մեծ է, քանի որ Հայաստանի ազգային հավաքականը հնարավորություն ունի դուրս գալու եզրափակիչ փուլ, կարծում եմ` բոլոր նախադրյալները կան, որպեսզի դրական արդյունք ակնկալենք այս խաղից: Կարծում եմ` մեր հավաքականի առավելությունը հարձակման գիծն է, և մենք արագ հակագրոհներով կարող ենք վտանգավոր պահեր ստեղծել սլովակների դարպասի մոտ: Չպետք է մոռանալ նաև պաշտպանության մասին, քանի որ խաղի հենց մեկնարկից Սլովակիան կնետվի առաջ, և մեր թիմի համար կարևոր կլինեն հանդիպման առաջին 20-25 րոպեները»,- ասել է 27-ամյա ֆուտբոլիստը:
Հավելենք, որ Լևոն Պաչաջյանը միշտ համարվել է Հայաստանի հավաքականի առանցքային ֆուտբոլիստներից մեկը, նա հավաքականում է 2004 թվականից և 37 խաղում դարձել է 2 գոլի հեղինակ:
Հուսանք, որ ժամանակի ընթացքում հավաքականի մարզիչները նորից կսկսեն վստահել փորձառու կիսապաշտպանին, իսկ նա էլ կշարունակի հայ ֆուտբոլասերներին ուրախացնել իր կայծակնային արագությամբ: