|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Իրանի առաջին ատոմակայանը շաբաթ ուշ երեկոյան մասամբ շահագործման է հանձնվել` մոտ 60 ՄՎտ հզորությամբ. հայտարարել է Իրանի ատոմային էներգիայի գործակալությունը:
Ինչպես տեղեկացնում է իրանական ISNA գործակալությունը, սպասվում է, որ երկրի պետական էներգահամակարգին լիարժեք միանալու դեպքում ատոմակայանը կբավարարի երկրի էլեկտրաէներգիայի պահանջի 40 տոկոսը: Սեպտեմբերի 12-ին ատոմակայանի հզորությունը հասցվելու է 400 ՄՎտ-ի, իսկ ամբողջական հզորությունը 1000 ՄՎտ է:
Բուշերի ատոմակայանի շինարարությունը սկսվել է դեռեւս 1970-ականներին` Իսլամական հեղափոխությունից առաջ` գերմանական Siemens կոնցեռնի հետ համագործակցութամբ: Ավելի ուշ նախագիծն իրականացվել է խորհրդային, ապա ռուսաստանցի ինժեներների հետ համատեղ: Ատոմակայանի շահագործման հանձնելը մի քանի անգամ հետաձգվել է: