|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
2012 թվականի մայիսին Ադրբեջանում անցկացվելիք «Եվրատեսիլ-2012» երգի մրցույթի համար նոր համերգասրահ կառուցելու`Բաքվի իշխանությունների հայտարարած մրցույթում հաղթել է ավստրիա-շվեյցարական մի ընկերություն:
Ներկայումս շինարարական աշխատանքներ են իրականացվում Բաքվի Դրոշի հրապարակից դեպի Կասպից ծով տանող հատվածում:
Համաեվրոպական միջոցառման համար կառուցվող 16 հարկանի համերգասրահը նախատեսված է 25 հազար 500 հանդիսատեսի համար, ընդհանուր մակերեսը 48 հազար 864 մետր է: Այն ունենալու է հատուկ ծածկ, որի վրա օդանավի վայրէջքի հրապարակ է կառուցվելու: Դահլիճը ապահովված է լինելու ժամանակակից տեխնիկական նորույթներով: