|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՃՈ-ն սեպտեմբերի 1-ից 10-օրյա ժամկետով իրականացնելու է ծրագիր` «Զգուշացե՛ք, երեխաներ են» խորագրով: Ինչպես հայտնեց ՃՈ ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ Նորիկ Սարգսյանը, տասնօրյակի ընթացքում ՃՈ աշխատակազմն աշխատելու է հատուկ աշխատանքային գրաֆիկով:
«Մեր կողմից ամեն ինչ արվելու է, որպեսզի տասնօրյակն ամփոփենք առանց երեխաների հետ տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների»,- հավաստիացրեց Սարգսյանը:
Նա ծնողներին և ուսուցիչներին կոչ արեց դպրոց նոր հաճախող երեխաներին սովորեցնել ճանապարհն անցնելու կանոնները: «Բոլոր դպրոցներում արդեն կա ճանապարհային երթևեկության տարրական կանոնների ուսուցման 10-ժամյա պարտադիր ծրագիր»,- հավելեց նա:
Սարգսյանը հիշեցրեց նաև, որ նախորդ տարի նույն շրջանում ՀՀ-ում գրանցվել է 6 ճանապարհատրանսպորտային պատահար: «Դրանց հետևանքով զոհվել է 1 և վիրավորվել 6 երեխա»,- տեղեկացրեց բանախոսը` հույս հայտնելով, որ դասերի սկսման ժամային փոփոխությունը դպրոցներում և բուհերում կտա իր դրական արդյունքը: