|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Թուրքիայի բանտերում տարբեր հանցագործությունների համար պահվում Հայաստանի Հանրապետության 11 քաղաքացի. տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը՝ վկայակոչելով Թուրքիայի արդարադատության նախարարության տվյալները։ Ընդ որում` Հայաստանը 31-րդն է այն երկրների ցուցակում, որոնց քաղաքացիները բանտարկված են Թուրքիայում:
Առաջին երեք հորիզոնականներում են, համապատասխանաբար, Իրանը (462), Թուրքմենստանը (268) և Վրաստանը (132)։ Ադրբեջանը 7-րդն է ցուցակում` 66 բանտարկյալ: Իսկ ընդհանուր առմամբ` Թուրքիայի բանտերում պահվում են 105 երկրներից ավելի քան 2000 քաղաքացիներ: