|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2011-2012 ուսումնական տարվա առկա ուսուցման ընդունելության հանրապետական ընդունող հանձնաժողովի հերթական նիստը:
Ընդգրկված հարցերը վերաբերել են այս տարվա բուհական ընդունելության արդյունքներին, արտերկրում հանրակրթական դպրոցներ ավարտած դիմորդների փաստաթղթային անհամապատասխանություններին ու քաղաքացիներից ստացված դիմումներին: Նկատի ունենալով առաջին կուրսեցիների սակավաթիվ լինելու հանգամանքը և հաշվի առնելով բուհերի ռեկտորների առաջարկությունները`ընդունող հանձնաժողովը քննարկել է չհամալրված մի շարք մասնագիտությունների գծով ուսումնական խմբերի ձևավորման հարցը:
Նիստի ընթացքում որոշվել է ազգային փոքրամասնությունների համար նախատեսված պահուստային տեղերից եզդիական համայնքի համար Երևանի պետական համալսարանում ուսման մեկ անվճար տեղ հատկացնել: