|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը շաքարավազի շուկայում ամենամեծ մասնաբաժինը` 99,9 տոկոս ունեցող «Ալեքս Գրիգ» ընկերությունից պահանջել է շաքարավազի գների բարձրացման վերաբերյալ տեղեկատվություն:
Օգոստոսի 23-ին, Երեւանի սուպերմարկետներում արձանագրելով շաքարավազի գների բարձրացում, հանձնաժողովը մոնիտորինգ է անցկացրել` պարզելով` 1 կգ շաքարավազի գինը բարձրացել է մոտ 80 դրամով` հասնելով մինչեւ 430 դրամի:
10 օրվա ընթացքում ընկերությունը պետք է ներկայացնի տեղեկատվություն` ինչ գնով է ձեռք բերել շաքարավազը, որ երկրից, ինչ գնով է մաքսազերծել եւ ինչ գնով է շաքարավազն իրացրել խանութներում: