|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ԿԳՆ-ն հանրակրթական դպրոցի դասագրքերի մրցույթի ընթացքում խախտել է մաթեմատիկայի դասագրքի հեղինակի իրավունքը, քանի որ մրցույթին ներկայացվել եւ հաղթող է ճանաչվել մրցութային հանձնաժողովի անդամի գիրքը: Շահագրգիռ անձի ներգրավումը մրցութային հանձնաժողովում անհավասար պայմաններ է ստեղծել մրցույթի մասնակիցների միջև. տեղեկացնում է ՀՀ ՄԻՊ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը:
Բողոքի հիման վրա կատարված ուսումնասիրության ընթացքում ՀՀ գիտության և կրթության նախարարությունն ընդունել է, որ հանրակրթական դպրոցների դասագրքերի մրցույթների կազմակերպման և անցկացման իրավական հիմքերը, այդ թվում` շահերի բախումը բացառելու երաշխիքները ներկայումս հստակ կանոնակարգված չեն:
Մարդու իրավունքների պաշտպանն առաջարկում է նախարարությանը մշակել և օրենքով ամրագրել համապատասխան ընթացակարգեր, որոնք կվերացնեն և կբացառեն կոռուպցիոն ռիսկերը նշված գործընթացներում: Միևնույն ժամանակ, առաջարկվում է անվավեր ճանաչել արդեն իսկ անցկացված մրցույթի արդյունքները՝ մարդու խախտված իրավունքը վերականգնելու և նրա համար մրցութային հավասար պայմաններ ապահովելու նպատակով: