|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Բերմուդների օդանավակայանի զննման պահանջների դաժանությունից հուսահատված` Լոնդոնից ժամանած 36-ամյա անգլուհին անսպասելի մարտահրավեր է նետել մաքսային ծառայության աշխատակիցներին` մինչեւ վերջ հանվելով: «Նայեք, ինչ ուզում եք»,- հայտարարել է նա:
Իհարկե, մաքսավորները ոստիկանություն են կանչել, եւ անգլուհին հայտնվել է մեղադրյալի աթոռին ու պայմանական դատապարտվել 12 ամսվա ազատազրկման: Ինչպես տեղեկացնում է BBC-ն, դատավճիռը կարդալիս դատավորն ասել, որ պատիժը հետեւանք է այն բանի, որ կինը անհարկի տեսքով հայտնվել է հասարակական վայրում: