|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը օգոստոսի սկզբին հայ-թուրքական սահմանի մոտ` Արաքս գետում ձուկ է բռնել:
Համալսարանի ռեկտորը հայտնի է իբրև փորձառու ձկնորս, սակայն, ինչպես հայտնել են haynews-ի աղբյուրները, նրա խայծը շատ մեծ ձուկ է կուլ տվել, ինչի հետևանքով Սիմոնյանը կորցրել է հավասարակշռությունն ու ընկել գետը: Նրան ուղեկցողներին շուրջ 15 րոպե է անհրաժեշտ եղել, որպեսզի պարոն Սիմոնյանին դուրս բերեն ջրից: Բարեբախտաբար, այդ օրերին Արաքս վարարած չի եղել, ուստի ԵՊՀ ռեկտորին հնարավոր է եղել դուրս բերել գետից առանց վնասվածքների: Հետագայում նա միայն թեթև հարբուխ է ունեցել: