|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը օգոստոսի 25-ին այցելել է ՀՀ ոստիկանություն և շնորհակալություն հայտնել ոստիկանության աշխատակիցներին Համահայկական 5-րդ խաղերի ընթացքում հասարակական կարգի պահպանության և բարձր մակարդակով ծառայություն մատուցելու համար:
Ի. Զաքարյանը ոստիկանության աշխատակիցներին հանձնել է շնորհակալագրեր և Համահայկական խաղերի խորհրդանիշով ժամացույցներ, իսկ ոստիկանության պետի տեղակալ Սաշա Աֆյանին`Հայաստանի Հանրապետության նախագահի շնորհակալագիրը:
ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեին` իրենց աշխատանքը գնահատելու համար: