|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշում ընդունեց Չինաստանի Նինգբո քաղաքում 2011 թ. հուլիսի 15-26-ը կայացած շախմատի աշխարհի 8-րդ թիմային առաջնությունում հաղթանակ տարած Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի անդամներից յուրաքանչյուրին 7,5 մլն դրամ հատկացնելու մասին:
Դրամական մրցանակը հանձնելու նպատակով «Հայաստանի շախմատային ֆեդերացիա» հասարակական կազմակերպությանը հատկացվել է 45 մլն դրամ։
Վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության նիստում եւս մեկ անգամ շնորհավորել է Հայաստանի ոսկե հավաքականի անդամներին ու ամբողջ հայ ժողովրդին` փառավոր հաղթանակի առթիվ։