|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Լոնդոնի 2012-ի ամառային օլիմպիական խաղերը, դեռ չմեկնարկած, լի են ինտրիգներով, լեգենդներով, հիմնավորված և չհիմնավորված դիտողություններով:
2012-ի տարբերանշանը մեծ աղմուկ բարձրացրեց, ամիսներ առաջ մենք այս թեմային անդրադարձել ենք «Մարզական շաբաթ» էջի շրջանակներում և ներկայացրել տարբերանշանների էվոլյուցիան:
Ամառային օլիմպիադաների մեդալները հստակ բովանդակություն ունեն, դրանց վրա հունական աստվածներն են պատկերված: Լոնդոնյան մեդալների դիզայներ Դևիդ Ուոտկինսը տվել է սիմվոլները հասկանալու բանալիները: Աստվածուհին, որ պատկերված է մեդալի վրա հունական Նիկե հաղթանակի աստվածուհին է, ով խորհրդանշում է հունական հողի վրա հավերժական թևածող հաղթանակը։ Մեդալի մյուս երեսի գծերը, որոնք լոգոտիպի տակ են, մասնակիցներին էներգիա և միասնություն հաղորդելու համար են: Խորհրդանշանի միջով անցնող տոնական ժապավենը անգլիական Թեմզա գետն է:
Այժմ ձեզ ենք ներկայացնում ամառային օլիմպիական խաղերի մեդալների էվոլյուցիոն զարգացումը Timeline-ի տեսքով: