|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Իսպանիայի հավաքականի ավագ Իկեր Կասիլիասը որոշել է ընթրիք կազմակերպել ազգային հավաքականի խաղացողների մասնկացությամբ. տեղեկացնում է իսպանական Marca պարբերականը։
Ընթրիքը տեղի կունենա Չիլիի և Լիխտենշտեյնի հավաքականների հետ իսպանացիների հանդիպման նախօրեին, ներկա կգտնվեն հիմնականում «Ռեալի» և «Բարսելոնայի» ֆուտբոլիստները։ Սակայն այս ընթրիքը հատուկ նպատակ է հետապնդում` մեկընդմիշտ վերացնել 2 գրանդերի միջև լարվածությունը և վերջ դնել տարիների պատերազմին:
Հիշեցնենք, որ արքայականի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն Կասիլիասի խաղաղասիրությունը չի ողջունում, սակայն դա թիմի ավագին չի մտահոգում և նա մնում է իր դիրքորոշմանը հավատարիմ: Հաշվի առնելով, թե վերջերս, որքան բռնկուն և անկանխատեսելի է դարձել Մոուրինիոն, երևում է, որ այս խմորը դեռ շատ ջուր կքաշի: