|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Վրաստանի ոստիկանությունը Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմից ստացված դիմումի հիման վրա քրեական գործ է հարուցել օգոստոսի 19-ին Թբիլիսիի Սբ Էջմիածին հայկական եկեղեցում իրականացված բարբարոսական գործողության կապակցությամբ: Երկու վրացի երիտասարդներ հարբած վիճակում մտել էին եկեղեցի եւ իրենց ագրեսիվ ու լպիրշ պահել:
Ինչպես տեղեկացնում է apsny.ge-ն, վրացի ոստիկաններն արդեն ձերբակալել են երիտասարդներին: Եկեղեցու սպասավորները եւ վկաները ցուցմունքներ են տվել: