|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Մեզ հասած տեղեկությունների համաձայն` ընթացիկ տարվա օգոստոսի վերջին Հայաստանը պետք է մասնակցեր Պեկինի գրքի միջազգային տոնավաճառին:
Ըստ մեր աղբյուրի` այն նախատեսված է եղել ՀՀ եւ ՉԺՀ մշակույթի նախարարությունների միջեւ 2012-16թթ. մշակութային համագործակցության համաձայնագրի շրջանակներում:
Սակայն ԵՐԿԻՐ-ի հետ զրույցում ՀՀ մշակույթի նախարարության մամուլի քարտուղար Գայանե Դուրգարյանը հերքեց այդ փաստը:
«Նպատակահարմար չի գտնվել մասնակցել տոնավաճառին, քանի որ հաջորդ տարի Չինաստանում կրկին լինելու է գրքի տոնավաճառ, իսկ Հայաստանը միջոցառմանը մասնակցելու է մեծ մասշտաբով` լինելով ցուցահանդեսի պատվավոր հյուրը»,- տեղեկացրեց Դուրգարյանը` հավելելով, որ 2 տարի անընդմեջ մրցույթին մասնակցելն անիմաստ կլինի: