|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Գլենդելի 21-ամյա բնակչուհի Անի Ոսկանյանը ընդունել է սպանության գործով իր մեղավորությունը` դատարանի վճիռը մեղմելու համար: Ինչպես հաղորդում է glendalenewspress.com կայքը, Անին հայտարարել է, որ չի ցանկանում վիճարկել իր նկատմամբ ներկայացված մեղադրանքը։
2010 թ. Ոսկանյանը բջջային հեռախոսով SMS գրելու ժամանակ իր ավտոմեքենայով վրաերթի էր ենթարկել 80-ամյա Միսակ Ռանջբարին, որը որոշ ժամանակ անց մահացել էր հիվանդանոցում՝ գլխի հատվածում ստացած ծանր վնասվածքից։ Լոս Անջելեսի գերագույն դատարանի դատավորը, հաշվի առնելով Ոսկանյանի հայտարարությունը, վճռել է նրան 3-ամյա պայմանական ազատազրկման և 300-ժամյա հասարակական աշխատանքի դատապարտել:
Եվ քանի որ Անին ընդունել է իր մեղավորությունը եւ, հավանաբար, ունեցել լավ իրավաբան, նրան տվել են նաեւ «ավանս»` Ոսկանյանը «Ավտոմեքենա վարելու ժամանակ SMS գրելու վտանգավոր հետևանքների մասին» թեմայով դասախոսությունների ծրագիր պետք է մշակի դպրոցականների համար։
Նման դասախոսությունների ծրագիր մշակելու համար արժե հասնել ԱՄՆ եւ հեռախոսով խոսելու ժամանակ անզգուշաբար մարդ գցել մեքենայի տակ, փոխարենը կասես` ԱՄՆ-ում դասախոսել եմ: