|
Փոխարժեքներ
09 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
Արցախի Հանրապետության հռչակման 20-ամյակին նվիրված գլխավոր միջոցառումներին արդեն շատ քիչ ժամանակ է մնացել։
Երեկ նախագահ Բակո Սահակյանի մոտ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն` նշված միջոցառումների կազմակերպմանն առնչվող խնդիրների շուրջ: Ինչպես հայտնում են նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, կատարված աշխատանքների մասին զեկույցներով հանդես են եկել տոնակատարության կազմակերպման պետական հանձնաժողովի անդամները եւ համապատասխան մարմինների ղեկավարները:
Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ տոնակատարությունները պետք է անցնեն նախատեսված ծրագրերին համապատասխան, բարձր մակարդակով, բոլոր շահագրգիռ մարմինների սերտ համագործակցությամբ:
Խորհրդակցությանը մասնակցել են Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: