|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
ՀՀ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանի ղեկավարած Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտում, որ մեր հանրությանը ծանոթ է՝ Հանրապետականի ծննդատուն անունով, թղթաբանությունն իրականացվում է հիմնականում ռուսերեն, իսկ հղիության վարման քարտերը՝ նաև անգլերեն լեզվով։
Հղի կանանց ի պաշտոնե օգնելու կոչված այս մարդիկ ապագա մայրերին համարում են «հիվանդ», իսկ հղիությունը՝ «ախտորոշում»։ Այդ քարտերում այսպիսի տող կա՝ диагноз-беременность. Բայց դա էլ ոչինչ: Երբ կինը ծննդաբերում է, և նրան փոխանցման քարտ է տրվում, որպեսզի ներկայացվի համապատասխան մանկական պոլիկլինիկա, մեկ էլ հանկարծ տեսնում է, որ համաձայն այդ քարտի վերևում գրված տվյալների` ինքը դեռևս ապրում է Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունում։