Փոխարժեքներ
09 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.77 |
EUR | ⚊ | € 447.46 |
RUB | ⚊ | ₽ 4.7 |
GBP | ⚊ | £ 515.9 |
GEL | ⚊ | ₾ 142.16 |
Գեղարքունիքի մարզում այսօր` ժամը 12-ի սահմաններում, ՊԱԶ մակնիշի ավտոբուսը Սեւան-Երեւան ավտոճանապարհի 56-րդ կիլոմետրում դեռեւս անհայտ պատճառներով կրակի ճարակ է դարձել:
Ավտոբուսում եղել են երեխաներ եւ ուսանողներ՝ 16 ուղեւոր, որոնց վառվող ավտոբուսից դուրս են բերել հրդեհի վայրի հարեւանությամբ գործող գազալցակայանի, Սեւանի հրշեջ ծառայության փրկարարներն ու ոստիկանության աշխատակիցները:
Ավտոբուսի վարորդը` Արագածոտնի մարզի Կոշ գյուղի բնակիչ, 33-ամյա Կարեն Մեխակյանը այրվածքներով տեղափոխվել է Սեւանի հիվանդանոց:
Փաստի առիթով ոստիկանության Սեւանի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Կատարվում են փորձաքննություններ: