|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Գանձասարի Սուրբ Մկրտիչ եկեղեցու շրջակայքում Լեւոն Հայրապետյանի հովանավորությամբ կառուցված շենքը, որն այսուհետ պատկանում է ԼՂՀ կրթության եւ գիտության նախարարությանը, կծառայի որպես ճամբար։
Ժամանակակից պայմաններին համապատասխանող նորաբաց ճամբարում միաժամանակ կարող է հանգստանալ 80 հոգի։
Առաջինները Արցախի ազատամարտիկների միության «Հայրենյաց պաշտպան» երիտասարդական կազմակերպության անդամներն են, ովքեր ճամբարում կանցկացնեն իրենց 7-օրյա հանգիստը։ Սա կազմակերպության 5-րդ ռազմամարզական ճամբարն է: Ի դեպ, արցախցիների հետ հանգստանում են նաեւ 20 սփյուռքահայ երիտասարդներ:
Հաջորդ տարվանից այստեղ հանգստանալու հնարավորություն կունենան նաեւ հանրակրթական դպրոցների ցածր դասարանների աշակերտները։