|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այսօր ընդունել է Համահայկական 5-րդ խաղերի Ստամբուլի կոմիտեի պատվիրակությանը, որի կազմում էին կոմիտեի ատենապետ Ղազարոս Ունանը, փոխատենապետներ Կարո Համամջիօղլուն, Գարուն Գովանը, անդամներ Հայկարամ Կարասուն, Ռոմանոս Ջեզվեջյանը և Նազար Հանչերը:
Համահայկական 5-րդ խաղերին Ստամբուլից ժամանել է 150 հոգուց բաղկացած պատվիրակություն: Ստամբուլահայ մարզիկները մրցում են 8 մարզաձևում` ֆուտբոլ, ֆուտզալ, վոլեյբոլ, բասկետբոլ, թենիս, լող, թեթև ատլետիկա և շախմատ:
Ողջունելով հյուրերին` ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ուրախությամբ նշեց, որ Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված «Միասնություն սպորտի միջոցով» նշանաբանով անցկացվող Համահայկական 5-րդ խաղերին Ստամբուլից ժամանած պատվիրակությունն ամենամեծաթիվներից է:
«Համահայկական խաղերում պարտվողներ չկան, համահայկական խաղերում հաղթում են բոլորը. հաղթում է հայը, հայությունը»,- նշեց նախարար Հ.Հակոբյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին ստամբուլահայության կրթական, մշակութային, երիտասարդության հիմնախնդիրներին առնչվող հարցեր: Պայմանավորվածություն ձեռք բերվեց ՀՀ սփյուռքի նախարարության ծրագրերին և միջոցառումներին առավել ակտիվ մասնակցելու և համագործակցությունը զարգացնելու վերաբերյալ: